‘
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել 19 հազար եվրոյով տուգանել «Ռոմային» 2017/18 մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղի արդյունքներով (4-2): Այս մասին հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը:
Նման որոշման առիթը դարձել է «Ռոմայի» երկրպագուների կողմից պիրոտեխնիկայի կիրառումը, դիմակայության ոչ պատշաճ կերպով կազմակերպումը, շարժասանդուղքային ելքերի արգելափակումը, ինչպես նաև ակումբի նախագահ Ջեյմս Պալլոտտայի ոչ պատշաճ վարքագիծը:
Բացի դրանից, Պալլոտտային 3 ամսով արգելել են իր լիազորությունները կատարել եվրագավաթային խաղերում: Մասնավորապես, նախագահը չի կարող հայտնվել տեխնիկական գոտում, ենթատրիբունային թունելում ու «Ռոմայի» հանդերձարանում, ինչպես նաև՝ շփվել ֆուտբոլիստների ու տեխնիկական անձնակազմի հետ: Պատիժն ուժի մեջ կմտնի եվրագավաթներում իտալական թիմի առաջին իսկ խաղից:
‘