‘ՈւԵՖԱ-ն VAR-ի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել’

3165

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներն այսօր Շվեցարիայի Նյոն քաղաքում հանդիպել են մի շարք կարևոր որոշումներ ընդունելու համար: 

Հաջորդ մրցաշրջանից տեսակրկնությունների համակարգը (VAR) կկիրառվի Չեմպիոնների լիգայում՝ սկսած փլեյ-օֆֆ փուլից:  

Ինչպես նաև մրցավարները կկարողանան դրանից օգտվել ՈւԵՖԱ-ի 2019 թվականի Սուպերգավաթի հանդիպմանը:  

Հետագայում ՈւԵՖԱ-ն պլանավորում է VAR-ն ընդգրկել Եվրո-2020-ի եզրափակիչ և Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլերում: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Թբիլիսիի Սևծովյան համալսարանը համարում է «գյուլենական»’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկը մերժել է բողոքը, մարտի 1-ի տուժող կողմը լրացումներ կուղարկի ՄԻԵԴ’