‘ՈւԵՖԱ. Պոգբան` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ, Մխիթարյանը` երկրորդն է ‘

3453

Մոնտե Կարլոյում տեղի է ունեցել 2016-17թթ. մրցաշրջանի Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: Մրցանակին հավակնում էին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը:

ՈւԵՖԱ-ն լավագույնի կոչումը հանձնեց ֆրանսիացի ֆուտբոլիստն: Պոգբան ստացել է 140 միավոր:

Երկրորդ տեղում հայտնված Մխիթարյանը քվեարկության արդյունքում վաստակել է 129, իսկ շեդը` 109 միավոր:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել էր չեմպիոն, իսկ հայ ֆուտբոլիստն աչքի էր ընկել փլեյ-օֆֆի բոլոր փուլերում:

Նախորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Խմբային փուլի վիճակահանություն’
Հաջորդ հոդվածը‘US Open. Նադալը կմրցի Լայովիչի, իսկ Ֆեդերերը` Տիաֆոյի հետ’