ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի 3 հավակնորդներին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոն ու ֆրանսիացի Նգոլո Կանտեն, ինչպես նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, «Չելսին» գլխավորող Թոմաս Տուխելը և Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիից»:
Հաղթողները հայտնի կդառնա օգոստոսի 26-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ընթացքում: