‘ՈւԵՖԱ. Ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումները հնարավոր է բացահայտել միայն 3 տարում’

2858

‘

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումները հնարավոր է բացահայտել միայն հաշվետու ժամանակահատվածից հետո, եւ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնայից» ՊՍԺ հնարավոր չէ արգելափակել այդ օրենքով։

«Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բողոքներ չենք ստացել։ Բոլոր ակումբները պետք է հարգեն ֆինանսական ֆեյր-փլեյը եւ ապացուցեն, որ երեք տարում կորուստները չեն գերազանցում 30 միլիոն եվրո։ Այդ հաշվարկը հնարավոր է կատարել միայն երեք տարի հետո։ Գործարքի ազդեցությունը գնահատել հիմա հնարավոր չէ, քանի որ ՊՍԺ-ն կարող է վաճառել ֆուտբոլիստների»,- պատասխանել են ՈւԵՖԱ-ից իսպանական Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական Լա Լիգան փորձում է խոչընդոտել Նեյմարի տրանսֆերին՝ վստահ լինելով, որ ՊՍԺ-ն խախտում է ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը։ Ֆրանսիական ակումբը Նեյմարի համար կվճարի 222 միլիոն եվրո։

‘

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն իր միջուկային ծրագիրը զարգացնելու ազդակ է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները ‘
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն Մեքսիկայի նախագահին վախկոտ է անվանել’