‘Ուզբեկստանը ճանաչու՞մ է ԼՂՀ անկախությունը’

1317

Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Ուզբեկստանի հանրապետությունը պաշտոնապես ճանաչում  է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:

«Լինելով ժողովրդավարական պետություն եւ ղեկավարվելով ՄԱԿ-ի ինքնորոշման  սկզբունքով, Ուզբեկստանի հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես առանձին հանրապետություն: Լեռնային Ղարաբաղը գտնվել է պատմական Հայաստանի տարածքում եւ 22-ամյա անկախությունից հետո վերջապես եկել է այդ անկախության ճանաչման ժամանակը, եւ Ուզբեկստանի հանրապետությունը առաջինն է (անկախությունը) ճանաչողներից՝ դրանով մեկնարկը տալով ԼԵռնային Ղարաբաղի՝ որպես առանձին հանրապետություն ճանաչման գործընթացի», — ասվում է հաղորդագրության մեջ:  

Նշենք, որ նման տեղեկատվություն չգտանք Ուզբեկստանի հանրապետության որեւէ այլ պետական մարմնի, մասնավորապես, ԱԳՆ կայքում: Բացի դրանից ուշադրություն է գրավում այն, որ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում տեղադրված այս հաղորդագրության ռուսերեն տեքստը լեցուն է ակնհայտ ոճական սխալներով: 

Նախորդ հոդվածը‘«Շախտյոր» — ԲԿՄԱ՝ 2:0. Մխիթարյանը նորից աչքի ընկավ’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կողմ է Իրանի դեմ պատժամիջոցներին’