‘Ուզբեկստանի ԱԱԾ ղեկավարի լուսանկարները հայտնվել են մամուլում’

1596

ԶԼՄ-ները հրապարակել են Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Ինոյատովի թարմ լուսանկարները, որոնք արվել են նրա այցի ընթացքում Չինաստան: Ինչպես նշում է «Ազատություն ռադիոկայանի» տեղական ծառայությունը, հանրապետության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը համարվող՝ ուզբեկական հատուկ ծառայությունների ղեկավարի լուսանկարները երկար ժամանակ չեն հրապարակվել: «Մինչ օրս հանրությանը ծանոթ չեն ո՛չ Ինոյատովն ինքը, ո՛չ էլ նրա լուսանկարները,- նշել է ռադիոկայանը:- Մի երկու լուսանկար, որոնք չգիտես ոնց են հայտնվել վիրտուալ տարածքում, 20-ամյա վաղեմություն ունեն: Ուզբեկստանի բնակչությունը բացարձակ տեղեկություններ չունի նրա անձի, առողջության և գործունեության մասին»:

Ռուստամ Ինոյատովը ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում է 1990-ականների կեսերից: Ոմանք նրան համարում էին գործող նախագահ Իսլամ Կարիմովի ժառանգորդը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան հրաժարվել է երաշխավորել ռուսական գազի տարանցումը դեպի ԵՄ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը հայտնել է պաշտոնյաների դեմ մահափորձերի մասին’