‘
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարան, սոցիալական ցանցերում հերքել է իր 75-ամյա հոր առողջության վատթարացման մասին լուրերը՝ դրանք անվանելով «խելագարություն» և հավաստիացնելով, որ մեկ շաբաթ առաջ Քարիմովն ամբողջ 20 րոպե պարել է Նովրուզի տոնակատարության ժամանակ:
РИА Новости-ն արդեն հրապարակել էր ընդդիմության այն հաղորդագրությունների պաշտոնական հերքումը, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ փլուզումից հետո անընդմեջ Ուզբեկստանը ղեկավարող Քարիմովը ինֆարկտ է տարել: Հավաստի տեղեկատվություն ստանալը դժվար է, քանի որ 2005 թ. Անդիժանում բողոքի փողոցային ակցիաների արյունալի ճնշումից հետո արտասահմանյան լրատվամիջոցներին թույլ չեն տալիս աշխատել այդ հետխորհրդային հանրապետությունում, հաղորդում է Reuters-ը:
Ուզբեկստանի ընդդիմադիր «Ժողովրդական շարժումը», որի առաջնորդը հաստատվել է Նորվեգիայում, մարտի 22-ին հայտարարել է, թե երեք օր առաջ Քարիմովը սրտի տագնապ է ունեցել՝ հղում անելով Տաշքենդում իր աղբյուրին: Իսկ ուզբեկական հեռուստատեսությունը ցուցադրել է Քարիմովին, որը մարտի 19-ին պարում է գարնանամուտի տոնակատարությանը: Դրանից հետո Քարիմովը չի հայտնվել հանրության առջև:
‘