‘
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է, ուրբաթ առավոտյան տեղեկացրել է այդ երկրի կառավարությունը: «Սրտի մեծ ցավով տեղեկացնում ենք, որ անցյալ գիշեր մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է, և բժիշկների կարծիքով՝ այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Այս հայտարարությունը միաժամանակ հաղորդվել է Ուզբեկստանի պետական հեռուստաալիքներով և ռադիոկայաններով: Քարիմովի առողջական վիճակի և հիվանդության ախտորոշման մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ նախագահի դուստրը տեղեկացրել էր, որ հայրը ինսուլտ է տարել:
Նախօրեին «Ֆերգանա» ռուսալեզու պարբերականը տեղեկացրել է, որ Քարիմովի ծննդավայրում՝ Սամարղանդ քաղաքում, ակտիվորեն նախապատրաստվում են նրա հուղարկավորությանը: Մասնավորապես՝ քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներ փակվել են: Բացի այդ՝ շտապ կարգով Սամարղանդ է ժամանել Ուզբեկստանի վարչապետը:
Փոխանցում է BBC-ն:
‘