‘Ուզբեկստանի ԿԲ-ն դադարեցրել է արտարժույթի փոխանակությունը’

1183

Ուզբեկստանի Կենտրոնական բանկը ժամանակավորապես դադարեցրել է երկրում արտարժույթի փոխանակությունը, հաղորդել է «Ազատություն ռադիոկայանի» ուզբեկական ծառայությունը՝ հղում անելով ԿԲ-ի մամլո հաղորդագրությանը:

«Պատճառն այն է, որ չափազանց մեծացել է նրանց թիվը, ովքեր ուզում են արտարժույթ փոխանակել: Նրանց գործողությունների պատճառով որոշում է կայացվել ընթացիկ եռամսյակում դադարեցնել արտարժույթի շրջանառությունը»,- հաղորդել է ռադիոկայանի աղբյուրը:

Փոխանակում չի կատարվի առնվազն մինչև հուլիս:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է նաև Ուկրաինայի ու ևս ութ երկրների տնտեսություններին: Փոխանցոււմ է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանադան մերժել է վիզա տրամադրել ռուսաստանյան պատվիրակությանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն Իրաքին այնքան զենք կտա, որքան պահանջվի’