‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է անձեռնմխելիությունից’

957

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը` Գուլնարան ուզբեկական իշխանությունների որոշմամբ զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից` կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված լինելու պատճառով:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հունիսի կեսերին Ֆրանսիայում խուզարկություններ անցկացվեցին Քարիմովայի հետ կապ ունեցող բնակարաններում: 2010-ից 2012-ը նա եղել է Ուզբեկստանի դեսպանը Իսպանիայում, այդ ընթացքում օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից: Դրանից հետո Գուլնարան ներկայացրել է Ուզբեկստանը ՄԱԿ-ում: Ֆրանս-Պրեսը, հղում անելով պաշտոնական Տաշքենդին, հայտարարում է, որ նա այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Ըստ ֆրանսիական ոստիկանության տվյալմների, Քարիմովայի օգնական Ալիշեր Շրգաշեւի տան մեջ պահվում են փաստաթղթեր, որոնք կարող են վկայել Ուզբեկստանում բջջային ծառայություններ մատուցող օպերատորի հետ կոռուպցիոն գործարքների մասին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 6-ամյա տղան երեք ժամ ավազի տակ է մնացել’
Հաջորդ հոդվածը‘Պետք է անհապաղ գործի գցել համապատասխան սահմանադրական մեխանիզմները’