‘Ուզբեկստանի նախագահի պաշտոնակալությունը կկայանա ապրիլի 10-ին’

1266

Ուզբեկստանի վերընտրված նախագահ Իսլամ Կարիմովի ինաուգուրացիան կկայանա ապրիլի 10-ին: Այդ մասին հաղորդել է «Новый век» թերթը՝ հղում անելով հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ուզբեկստանի օրենսդրության համաձայն՝ ընտրված նախագահը պաշտոնն ստանձնում է խորհրդարանի նիստում երդում տալուց հետո՝ ոչ ուշ, քան ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտարարելուց երկու ամիս անց:

Ապրիլի 6-ին ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 29-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց մասնակցել է 18,9 մլն մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 91,08 %-ը:

Պետության գործող ղեկավար Իսլամ Կարիմովը ստացել է 17 մլն 122 հազար 597 ձայն, ինչը կազմում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 90,39 %-ը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի հեռուստատեսությունը ժամանակավորապես մեկուսացրել է Մաոյին հայհոյած հաղորդավարին’
Հաջորդ հոդվածը‘Սովետական մեթոդներ՝ ապրիլի 24-ին ընդառաջ’