Ուզբեկստանում ազգային սոցցանց են ստեղծելու

159

Ուզբեկստանի ինովացիոն զարգացման նախարարությունը միջազգային մակարդակի ազգային սոցիալական ցանց ստեղծելու մրցույթ է հայտարարել։

Մրցույթի մասնակիցները մեկ տարի ժամանակ ունեն իրենց նախագծերը պատրաստելու համար։

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ուզբեկստանում սեփական սոցիալական ցանց կամ մեսենջեր ստեղծելու փորձեր արդեն եղել են։ Հաղորդում էին 38 ազգային սոցիալական ցանցերի առկայության մասին, սակայն դրանք այդպես էլ զանգվածային չդարձան։ Երկրում ավելի գործածելի են Facebook-ը, «»Вконтакте»-ն, «Одноклассники»-ն, Telegram մեսենջերը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԽուզարկությունը Թրամփի տանը տևել է մի քանի ժամ
Հաջորդ հոդվածըՏեղատարափը Հարավային Կորեայում յոթ մարդու կյանք է խլել