‘
Ուզբեկստանում արգելել են հրկիզվող գազերի օգտագործումը փուչիկների լիցքավորման նպատակով: Հանրապետության ՆԳՆ-ն համապատասխան լրացում է կատարել հրդեհային անվտանգության կանոններում, հաղորդում է Norma.uz-ը: Հրամանն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվանից՝ սեպտեմբերի 9-ից: Հրկիզվող գազերի թվին են պատկանում ածխաջրածինները, ջրածինը, ածխածնի օքսիդը և ծծմբաջրածինը: Օդի հետ շփման ժամանակ դրանք բռնկվում կամ պայթում են: Հրկիզվող գազերը, օրինակ՝ մեթանը կամ ջրածինը, թթվածնից թեթև են, ինչը դրանցով լիցքավորված փուչիկներն օդ է բարձրացնում: Որպես անվտանգ այլընտրանք՝ օգտագործվում է իներտ հելիում, փոխանցում է lenta.ru-ն և հիշեցնում անցյալ տարվա մայիսին Երևանում Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մի քանի հազար փուչիկների պայթյունը, որի արդյունքում վնասվածքներ էին ստացել հանրահավաքի ավելի քան 150 մասնակիցներ:
‘