‘Ուզբեկստանում արդեն հասանելի են իշխանություններին քննադատող արգելափակված կայքերը’

1021

Ուզբեկստանում կասեցրել են համացանցում մի քանի կայքերի արգելափակումը, որոնք ավելի քան տասը տարի անհասանելի էին այդ երկրի օգտատերերի համար:  Անցյալ շաբաթվանից իշխանությունները հանել են իշխող վարչակարգը քննադատող իրավապաշտպան կազմակերպությունների, արտասահմանյան ԶԼՄ-ների կայքերի արգելքը:

Այդ որոշումն արդեն ողջունել է ԵԱՀԿ-ն: Միևնույն ժամանակ՝ ապաշրջափակումը կարող է իշխանությունների կողմից ցուցադրական քայլ լինել, որովհետև մի քանի ընդդիմադիր և լրատվական կայքեր դեռ նախկինի պես անհասանելի են Ուզբեկստանում: Օրինակ, դեռ հնարավոր չէ բացել Ազատություն ռադիոկայանի ուզբեկական կայքը:

2016 թվականից Ուզբեկստանի իշխանությունները ազատականացման որոշ քայլեր են ձեռնարկել՝ քաղաքական համաներում են հայտարարել, սկսել են զարգացնել զբոսաշրջությունը և ջանում են օտարերկրյա ներդրումներ բերել երկիր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Թուրքիայի’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի փաստաբանը Արտակարգ դրության հրամանագրի հարցում հիշեցնում է նաեւ ԱԺ մեղսակցությունը’