‘Ուզբեկստանում բժիշկները նորածնի մարմնից 16 ասեղ են հանել’

1927

‘

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում բժիշկները 11 ամսական երեխայի մարմնից կար անելու 16 ասեղ են հայտնաբերել, որոնք այնտեղ են մնացած եղել առնվազն մեկ ամիս, երկուշաբթի РИА Новости-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Ասեղները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ երեխայի մայրը դիմել է բժշկի, ու նրան ռենտգեն են արել: Նորածնին շտապ կարգով վիրահատել են Տաշքենդում՝ արտակարգ բժշկական օգնության գիտական կենտրոնում: Մանկական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Հաբիբուլլա Ակիմովը հաղորդել է, թե քանի որ ասեղները երեխայի մարմնի տարբեր մասերում են եղել, նա չէր կարող ինքնուրույն դրանք կուլ տալ: «Վիրահատությունը տևել է ինը ժամ, երեխայի մարմնից հանվել է 13 ասեղ»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հաշվի առնելով երեխայի տարիքը՝ մյուս երեք ասեղները հանվելու են հաջորդ վիրահատության ժամանակ:

Իրավապահ մարմիններն այս փաստով հետաքննություն են սկսել:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Կանանց երթ Եվրոպայում և ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալում են Սիրիայում ռազմական գործողության հակառակորդներին’