‘Ուզբեկստանում կանխվել է մաքսանենգ մետաղադրամները կոճակների տեղ սահմանն անցկացնելու փորձը’

1160

Ուզբեկստանի մաքսային ծառայության աշխատողները կանխել են Աֆղանստանի մի քաղաքացու՝ երկրից արծաթե և պղնձե 42 հնագույն մետաղադրամներ դուրս տանելու փորձը, հաղորդել է այդ հանրապետության մաքսային կոմիտեի մամլո ծառայությունը:

 «Միջադեպը տեղի է ունեցել ուզբեկա-աֆղանական սահմանին: Աֆղանստանի քաղաքացին իր հագուստի կոճակները փոխարինել է հին մետաղադրամներով  և դրանք ներկել է սև գույնով»,- հաղորդել է մամլո ծառայությունը:

Փորձագիտական գնահատականով պարզվել է, որ դրամների մի մասը վերաբերում է Հունա-Բակտրիական պետության ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. III-II դդ., ինչպես նաև Սամանիդների պետությանը, որը թվագրվում է մ.թ. IX-X դդ: Մետաղադրամների ընդհանուր արժեքը գնահատվել է 16,5 մլն սում (մոտավորապես 7 հազար դոլար):

Ավելի վաղ հաղորդվել է, որ ուզբեկական մաքսատան աշխատակիցները 2014 թ. սկզբից կանխել են ավելի քան 145 մլրդ սումի (մոտավորապես 62 մլն դոլար) արժեքավոր իրերի անօրինական դուրսբերումը երկրից: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Իտալիան իսլամիստների դեմ կործանիչներ և գրոհայիններ կուղարկի’
Հաջորդ հոդվածը‘Հանուն տրանսգենդերների՝ շոտլանդական բանկը կհրաժարվի «տիկին» և «պարոն» դիմելաձևերից’