‘Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահի դստերը’

2630

‘

Ուզբեկստանում ձերբակալել են Գուլնարա Քարիմովային՝ երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստերը: Նրան քրեական օրենսգրքի վեց հոդվածներով մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության, արտասահմանյան արժույթ թաքցնելու, մաքսային օրենսդրության խախտման եւ այլ հոդվածներով:

Նախաքննության պնդմամբ՝ Քարիմովան հանցավոր խմբավորման անդամ է, որը արտասահմանում ապօրինի պահում էր 1,4 մլրդ դոլար, 63,5 մլն եվրո, 27 մլն ֆունտ եւ 18,5 մլն շվեյցարական ֆրանկ: Հանցավոր խմբի ունեցվածքը գտնվում է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Լատվիայում:

2015-ին Քարիմովան դատապարտվել է տնային կալանքի: Քարիմովայի նկատմամբ քրեական հետապնդումը կապում են նրա քաղաքական նկրտումների հետ. նրան համարում են հոր հավանական ժառանգորդներից մեկը: Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1986-ից մինչեւ իր մահը՝ 2016 թվականը:

 

‘

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը հաստատել է պատժամիջոցների մասին օրենքն ընդդեմ Ռուսաստանի’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Ինչպես խուսափել հրդեհներից’