‘Ուզբեկստանում Ձմեռ պապին տիեզերական հրաշագործ են դարձրել ‘

703

Ուզբեկստանի մշակույթի նախարարությունը երկրի բոլոր թատրոններին խորհուրդ է տվել անվանափոխել ամանորյա ներկայացումների գլխավոր հերոսներին՝ Ձմեռ պապին եւ Ձյունանուշիկին:

Ըստ Uznews գործակալության, այդ մասին հայտարարել է տաշքենտյան թատրոններից մեկի դերասանը:

Նրա տվյալներով Ձմեռ պապին (Կոր բոբո-ուզբ,) առաջարկվում է Աստեղային կախարդ անվանել, իսկ  Ձյունանուշին (Կոր քըզ)՝ Աստեղային փերի:

Ին չպես նշում է աղբյուրը, մշակույթի նախարարության պաշտոնյան առաջարկել է Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարները ներկայացնել «ամերիկա-եվրոպական» մատուցմամբ: Սրանով փորձ է արվում ուզբեկական կենցաղից դուրս մղել խորհրդային տարիներին ներմուծված ռուսական հեքիաթային կերպարներին:

 

Նախորդ հոդվածը‘Պակիստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել’