‘
Գրոհայինները, որոնք փետրվարին Աֆղանստանում ավտոբուսից առևանգել էին 31 մարդու, հրապարակել են նրանցից մեկի գլխատման տեսագրությունը:
Տեսաերիզում պատկերված են երկու դիմակավոր գրոհայիններ, որոնք խոսում են իրենց առաջ ծնկի իջած պատանդի հետ:
Գերուն գլխատելուց հետո ծայրահեղականները սպառնում են, որ կսպանեն մյուս պատանդներին ևս, եթե աֆղանական իշխանությունները չկատարեն իրենց պահանջները: Ընդ որում՝ այդ պահանջները չեն ներկայացվում:
Գրոհայինները պնդում են, որ ներկայացնում են «Ուզբեկստանի իսլամական շարժումը», որը կապված է Թալիբանի և «Իսլամական պետության» հետ:
«Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորումը կազմավորվել է 1990-ականների վերջին: 2014 թ. հունիսին նա ստանձնեց Կարաչիի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Ըստ Քաբուլում BBC-ի թղթակցի՝ խմբավորումն առաջին անգամ է հրապարակել պատանդի սպանութունը պատկերող տեսագրություն:
‘