‘
Ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը սպասարկած հանդիպումների թվով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Goal-ը:
36-ամյա մրցավարի համար Բրազիլիայի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա հանդիպումը դարձավ 9-րդը աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:Նախորդ ձեռքբերումը՝ 8 հանդիպում, պատկանում էին երեք մրցավարների՝ ֆրանսիացի Ժոել Կինյուին, մեքսիկացի Բենիտո Արչունդիին և ուրուգվայցի Խորրխե Լարիոնդին:
World Referee-ի պորտալի տվյալներով ուզբեկ մրցավարը հոլանդացի Բյոն Կույպերսի հետ միասին հանդիսանում են Բրազիլիայի աշխարհի առաջնության լավագույն մրցավարները: Երկուսին էլ տրվել է 7,7 գնահատական: Նրանց հաջորդում են իտալացի Նիկոլա Ռիցոլին և թուրք Ջյունեթ Չակիրը ( 7.6-ական):
Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնությունում Իրմատովը դատել է 5 հանդիպում: 2012 թվականին մրցավարն աշխատել է Լոնդոնի ամառային Оլիմպիական խաղերում, իսկ 2013-ին՝ Բրազիլիայի Կոնֆեդերացիայի գավաթի առաջնությունում:
Ուզբեկ մրցավարը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ռեկորդակիր է դարձել:
‘