‘Ուժեղացված անվտանգության միջոցներ Բելգիա – Իսպանիա հանդիպմանը’

761

Նախքան Իսպանիայի հավաքականին հյուրընկալելը Բելգիայի կառավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները:

Երկրպագուներին հրահանգվել է խաղադաշտ ժամանել առանց ավելորդ իրերի ու պայուսակների, լինել զգոն ու աչալուրջ, ուշադիր հետևել ու անմիջապես արձագանքել կասկածելի անձանց տեսնելիս: Այս մասին գրում է իսպանական «ԱՍ»-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել աննախադեպ վայրագություն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 180-ը:

Բելգիայի հավաքականի ու Իսպանիայի ընտրանու միջև ընկերական խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին Բրյուսելում:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի նոյեմբերի 16-18-ը’
Հաջորդ հոդվածը‘Հետախուզվում է բրյուսելցի երեք ահաբեկիչ եղբայրներից մեկը’