‘
Ութ մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ: Լատինական Ամերիկայի մի քանի երկրների վրա կարող է ցունամի գրոհել, նախազգուշացնում են սեյսմոլոգները:
Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ:
«Ցունամիի երեք մետրանոց ալիքներ են կուտակվում Մեքսիկայի ափերին»,- France-Presse գործակալությունը փոխանցել է ցունամիի նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնի հաղորդագրությունը: Փոթորկի ալիքները կարող են հասնել նաև Արգենտինային, Գվատեմալային, Էլ-Սալվադորին և տարածաշրջանի մյուս երկրներին, բայց դրանք ավելի թույլ կլինեն, քան Մեքսիկայում:
Փոխանցում է BBC-ն:
‘