‘Ուժի մեջ են մտնում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները’

751

Նոյեմբերի 9-ից Ուժի մեջ են մտնում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Օրենքում ամրագրված է նոր հոդված, որը սահմանում է տեղեկատվական նյութի օգտագործման պայմանները, որոնց խախտման դեպքում փոխհատուցման գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Օրենքը սահմանում է, որ առանց հեղինակի համաձայնության և նրան վարձատրելու, տեղեկատվական նյութի արտատպումը թույլատրվում է միայն այն ծավալով, որն արդարացված է մեջբերման նպատակով: Անկախ վերարտադրման ծավալից` տեղեկատվական նյութի քաղվածքը չպետք է բացահայտի նյութի էությունը: Տեղեկատվական նյութի լրիվ վերահրապարակում կարելի է իրականացնել միայն հեղինակի համաձայնությամբ:

Բացի այդ, եթե օրվա նորությունների, ընթացիկ իրադարձությունների կամ փաստերի մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում, ապա այսուհետև այն կհամարվի այդպիսին, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին հաղորդումների արտահայտչաձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է, նշվում է օրենքում: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատարան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում’