Ուիլյամ Լինդ. Ուկրաինան չի սերտել Կուրսկի ճակատամարտի դասերը

180

Ուկրաինան արդեն երրորդ ամիսն է՝ խոսում է հարավային շրջաններում հակահարձակման մասին՝ մոռանալով Կուրսկի ճակատամարտի դասերը, ամերիկյան The American Conservative ամսագրի համար գրել է Ուիլյամ Լինդը։

Հեղինակի կարծիքով՝ Կիևն իզուր է հրապարակավ և բարձրաձայն հայտարարում իր պլանների մասին, որովհետև դա նվազեցնում է գործողության հաջողության շանսերը։

«Ուկրաինան երրորդ ամիսն անընդմեջ թմբկահարում է հարավում խոշոր հակահարձակման մասին՝ այդպիսով անտեսելով Կուրսկի ճակատամարտի դասերը (եթե հակառակորդը գիտի, թե դու որտեղ ես գրոհելու, ապա անհրաժեշտ է գրոհել այլ տեղում)»,- գրել է Լինդը։

Կիևի իշխանությունները վերջին ժամանակները բազմիցս հայտարարել են Խերսոնի մարզում հակահարձակում  կազմակերպելու մտադրության մասին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՕգոստոսի 17-18-ը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է սուգ
Հաջորդ հոդվածըFTX Crypto Cup. Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Դուդային