‘Ուիլ Սմիթն իր 50-ամյակը նշել է ուղղաթիռից թռիչք կատարելով’

2790

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը որոշել էր իր 50-ամյակը նշել յուրօրինակ ձևով, և դա նրան հաջողվել է:

Նա իր ծննդյան օրը ուղղաթիռ է վարձակալել,  «Գրանդ-Կանյոն» ազգային պարկում ուղղաթիռվ վեր բարձրացել, ապա խիզախորեն ցած է թռել «տարզանկայով»:

«Տպավորությունները փոխվում են՝ սարսափից մինչև երանություն»,- ասել է Սմիթը թռիչքից հետո:

Դերասանի թռիչքին հետևել են նրա ընկերներն ու բարեկամները, այդ թվում՝ կինը՝ դերասանուհի Ջադա Փինքեթը, և երեք զավակները:

Մինչ թռիչք գործելը Սմիթն «Ինստագրամում» գրել էր, որ եղել է փորձնական թռիչք, որի ժամանակ իր փոխարեն տիկնիկ է եղել: Փորձն այնքան էլ հաջող չի անցել. տիկնիկի ոտքը պոկվել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Bild. Օզիլն այրել է բոլոր կամուրջները’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են գործընկերության սկզբունքներին’