‘Ուիմբլդոնի մրցաշար. Նադալը սենսացիոն պարտություն կրեց հենց առաջին շրջանում’

797

Անգլիայում մեկնարկեց թենիսի Մեծ Սաղավարտի ամենահեղինակավոր մրցաշարը եւ հենց առաջին օրը գրանցվեց խոշոր սենսացիա. ընդամենը երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի Բաց առաջնությունում փայլուն հաղթանակ տարած իսպանացի թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց մարզաշխարհին անծանոթ բելգիացի Սթիվ Դարսին (115-րդ ռակետ):

Երեք ժամ տեւած մրցամարտում Նադալը պարտվեց 6:7, 6:7, 4:6 հաշվով: Սակայն պետք է հաշվի առնել, որ Նադալը մրցաշարից առաջ առողջական խնդիրներ ուներ եւ թերեւս դա էլ էական դեր է խաղացել նրա պարտության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ցուցահանդես. «Արտագաղթ. Անմշակ հող». Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Գանա. Աշխարհի երիտասարդական առաջնություն. Ուղիղ’