Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը՝ պաշտպանելով տիտղոսը, որը նվաճել էր 2019-ին։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Ուիմբլդոնի մրցաշարը չէր անցկացվել։
Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցեց 9-րդ ռակետ Մատեո Բերետինիի հետ, որն առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Սերբ թենիսիստն առավելության հասավ չորս սեթում՝ 6։7 (4։7), 6։4, 6։4, 6։3։ Մրցապայքարը տեւեց 3 ժամ, 27 րոպե։
Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոսով հավասարվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին։