‘
Կանադացի Միլոշ Ռաոնիչը դարձավ «Ուիմբլդոն-2016»-ի եզրափակչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակիչ փուլում Ռաոնիչը 6:3, 6:7 (3:7), 4:6, 7:5, 6:3 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ։
3 ժամ, 24 րոպե տևած հանդիպման ընթացքում Ռաոնիչի ակտիվում գրանցվեց 23 էյս, 11 կրկնակի սխալ, 75 վիններս, 3 բրեյք-փոյնթ, իսկ Ֆեդերերի ակտիվում՝ 5 կրկնակի սխալ, 49 վիններս, 1 բրեյք-փոյնթ (9 հնարավորից)։
Միլոշ Ռաոնիչը կարիերայում առաջին անգամ խաղալու է «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակչում։ Տիտղոսի համար նա պայքարելու է Էնդի Մարեյ-Թոմաշ Բերդիխ զույգի հաղթողի հետ։
‘