‘Ուիմբլդոն․ Սիմոնա Հալեպը եզրափակիչում է’

582

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպն առաջինը նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Ռումինացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ եւ առավելության հասավ 6։1, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 12 րոպե։ Հալեպն առաջին անգամ կխաղա այս մրցաշարի եզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ չեխ Բարբորա Ստրիցովայի դիմակայության հաղթողը։

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտ» — «Մակեդոնիա»՝ 3։1 (տեսանյութ)’