‘«Ուիմբլդոն». Էնդի Մարեյը քառորդ եզրափակչում է ‘

1944

‘

Մեծ Բրիտանիայում ընթացքող «Ուիմբլդոն»-ը թևակոխում է առանցքային փուլ: Մրցաշարի 4-րդ շրջանում Էնդի Մարեյը ուժերն էր չափում ֆրանսիացի Բենուա Պերի հետ:

Չնայած որ հանդիպումը ավարտվեց 3 սեթում, այնուամենայնիվ Պերը կարողացավ դիմադրությոն ցույց տալ աշխարհի առաջին ռակետին: 2 ժամ 21 րոպե շարունակված խաղում բրիտանացի թենիսիստը հաղթեց 7:6, 6:4, 6:4 հաշվով:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար «Ուիմբլդոն»-ի գործող հաղթողը կմրցի ամերիկացի Սեմ Քուերիի հետ, ով 4-րդ շրջանում պայքարից դուրս էր թողել Քևին Անդերսոնին:

‘

Նախորդ հոդվածը‘Լուկակու.Իբրահիմովիչն է թույլ տվել ընտրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 9 համարի մարզաշապիկը’
Հաջորդ հոդվածը‘Պոլ Պոգբա. Ես խնդրել եմ Մոուրինյոյին, որ Լուկակուին հրավիրի թիմ’