‘
Մեծ Բրիտանիայում ընթացքի մեջ է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարը՝ «Ուիմբլդոն»-ը, որի 2-րդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ուժերն էր չափում բրազիլացի Տյագո Մոնտեյրոյի հետ:
3 ժամ 9 րոպե շարունակված խաղում ավելի ուժեղ գտնվեց 21-ամյա Խաչանովը՝ հաղթելով 4 սեթում՝ ընդհանուր 6:3, 6:7, 6:7, 5:7 հաշվով:
Մրցաշարի երրորդ շրջանում մեր հայրենկացի մրցակիցը կարող է լինել լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը, եթե վերջինս կարողանա պարտության մատնել ամերիկացի Դոնալդ Յանգին:
‘