‘
Ուիմբլդոնում անցկացվող «Մեծ Սաղավարտի» մրցաշարի տղամարդկանց պայքարում տեղի են ունեցել 1/4 եզրափակչի հանդիպումները։ Թենիսի լեգենդ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է հաջող հանդես գալ։ Էնդի Մարեյը, Միլոշ Ռաոնիչը և Տոմաշ Բերդիխը ևս կիսաեզրափակչում կպայքարեն մրցաշարի գլխավոր հանդիպման ուղեգիր նվաճելու համար։
Ուիմբլդոն
«Մեծ Սաղավարտի» մրցաշար
Խոտածածկ կորտեր
1/4 եզրափակիչ
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Ժո Ուիլֆրիդ-Ցոնգա (Ֆրանսիա)՝ 7:6, 6:1, 3:6, 4:6, 6:1
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 6:7, 4:6, 6:3, 7:6, 6:3
Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – Սեմ Կուերի (ԱՄՆ)՝ 6:4, 7:5, 5:7, 6:4
Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – Լուկաս Պուի (Ֆրանսիա)՝ 7:6, 6:3, 6:2
‘