‘
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարի եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 7։5, 6։3 հաշվով առավելության հասավ գերմանուհի Անժելիկա Կերբերի նկատմամբ։
1 ժամ, 21 րոպե տևած հանդիպման ընթացքում Սերենայի ակտիվում գրանցվեց 13 էյս, ամերիկուհին թույլ տվեց 3 կրկնակի սխալ, իսկ Կերբերը թույլ տվեց 1 կրկնակի սխալ, վաստակեց մեկ բրեք-փոյնթ, որը չկարողացավ իրացնել։
Սերենա Ուիլյամսի համար սա «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 22-րդ տիտղոսն է։ Այս ցուցանիշով ամերիկուհին կրկնեց լեգենդար թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի ռեկորդը։
‘