‘«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, Ջոկովիչը լքում է մրցաշարը ‘

2408

‘

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը:

Քառորդ եզրափակչում լեգենդար Ռոջեր Ֆեդերերը ուժերն էր չափում կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ: 1 ժամ 57 րոպե շարունակված խաղում շվեյցարացի թենիսիստը հաղթեց 3 սեթում՝ ընդհանուր 4:6, 2:6, 6:7 հաշվով:

Մրցաշարի մյուս ֆավորիտներից Նովակ Ջոկովիչը մրցում էր Տոմաշ Բերդիխի հետ: Առաջին սեթում չեխ թենիսիստը հաղթեց 7:6 հաշվով: Իսկ 2-րդ սեթում, երբ Բերդիխը հաղթում էր 2:0 հաշվով, Ջոկովիչը ուսի հետ կապված խնդիրների պատճառով հրաժարվեց շարունակել պայքարը՝ ճանապարհը զիջելով իր մրցակցին:

Այսպիսով, «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց մրցապայքարում կազմվել են հետևյալ զույգերը.

Սեմ Քուերի — Մարին Չիլիչ
Ռոջեր Ֆեդերեր — Տոմաշ Բերդիխ:

‘

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսի մաղթանքը Խամեսին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել են «Game of Thrones»-ի դերասաններին ‘