‘Ուլի Հյոնես. Գվարդիոլայի թեման կարող ազդել Յուպ Հայնկեսի նյարդերի վրա’

873

Շնորհիվ այն բանի, որ հաջորդ մրցաշրջանից Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ է դառնալու Պեպ Գվարդիոլան, ակումբի երկրպագուների թիվը ավելացել է, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:

«Բավարիայի» անդամներ են դարձել եւս 3 հազար մարդ եւ ինչպես վստահեցնում են ակումբի ներկայացուցիչները, դա դեռ վերջնագիծը չէ:

Մինչդեռ «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կոչ է արել մի փոքր հեռու մնալ Գվարդիոլայի հետ կապված թեմաներից՝ ընդգծելով, որ դա կարող է թիմին վնաս պատճառել:

«Մեր ակումբը վերելք է ապրում: Բայց մենք ճիշտ կվարվենք, եթե մի փոքր տարածություն պահենք Գվարդիոլայից: Դա կարող է ազդել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի նյարդերի վրա»,- հայտարարել է Հյոնեսը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի և Մալիի զինվորականները ազատագրել են Դիաբալի քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Պայթյունավտանգ «Ապահով Հայաստան»’