‘Ուկրաիանցիներն ակտիվորեն քննարկում են գիշերային դատական նիստը’

1137

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Վաղ առավոտից ընտրատեղամասերի մոտ խմբված քաղաքացիները քննարկում են անցած գիշեր կայացած դատական նիստը, որտեղ որոշվում էր թեկնածու Վլադիմիր Զելենսկուն ընտրություններից հեռացնելու վերաբերյալ հայցադիմումի ճակատագիրը։ Շատերը քննադատում էին հենց միայն նման հայցադիմում ներկայացնելու փաստը։ «Ինչքան է ուզում մնալ իշխանության։ Ոչ մի նախագահ այդպես կառչած չի եղել իր աթոռից»,- վրդովված էին ընտրողները՝ նշելով, որ  այդ գործընթացին մասնակից է պետության գործող ղեկավար Պյոտր Պոռոշենկոն։

Կիևի դատարանը մերժել է Վլադիմիր Զելենսկուն որպես նախագահի թեկնածու չգրանցելու վերաբերյալ հայցը։ Դատարանը Զելենսկու գործողություններում չի տեսել ընտրողներին կաշառելու նշաններ։

Բանն այն է, որ ըստ հայցադիմումի՝ Զելենսկու շտաբը անվճար տոմսեր է բաժանել նախօրեին Պյոտր Պոռոշենկոյի հետ «Օլիմպիական» մարզադաշտում կայացած դեբատների համար։

Մասնավորապես՝ դատարանը հայտարարել է, որ «հայցվորի եզրակացություններն ուշադրության արժանի չեն, քանի որ անվճար տոմսեր ձեռք բերելու կոչով տեսաուղերձը արգելված քարոզչություն չի հանդիսանում», և այն ուղղված է եղել ոչ թե միայն Զելենսկու կողմնակիցներին, այլ բոլորին, ովքեր ցակություն ունեն ներկա լինելու այդ միջոցառմանը։

Զելենսկու շտաբը դրական է գնահատել դատարանի որոշումը։

«Սա «վերջնական մնաս բարով» էր»,- այսպիսի մեկնաբանություն է թողել Զելենսկին սոցցանցում։

«Վերջնական մնաս բարով» արտահայտությունն իր ելույթներում հաճախ է գործածում Զելենսկու ընդդիմախոսը՝ պետության գործող ղեկավար Պոռոշենկոն, երբ խոսում է Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունները խզելու մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտի օրը և վայրը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները’