«Հանրաքվեի նմանակումը» նշանակվել է ապրիլի 27-ին

627

Ուկրաինական բանակի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը չորեքշաբթի երեկոյան ամփոփագրում պնդում է, որ ռուսաստանյան օկուպացիոն իշխանությունները «Խերսոնի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու վերաբերյալ «հանրաքվեի» օր են նշանակել ապրիլի 27-ը։

«Խերսոնում օկուպանտներն ակտիվացրել են հանրաքվեի նախապատրաստությունները։ Ժողովրդի կամարտահայտության ամսաթիվը տեղափոխվել է ապրիլի 27։ Ջանալով արագացնել օկուպացիոն իշխանությունների օրինականացումը, ինչպես միշտ՝ արհամարհվում են բոլոր օրենքներն ու կանոնները։ Այն, որ հանրաքվեն նշանակվել է շաբաթվա կեսին՝ աշխատանքային օր, լրացուցիչ կերպով ընդգծում է, որ տեղի բնակչության կամարտահայտությունը զավթիչներին չի հետաքրքրում, պատրաստի սցենարում արդյունքը հայտնի է»,- մեկնաբանում է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը
Հաջորդ հոդվածըՕբամեյանգի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)