‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են Իզվարինոյի մոտ 200 զինվորականների զոհվելու մասին’

861

Իզվարինոյի մոտ ռազմական բախումների արդյունքում զոհվել են ուկրաինացի ավելի քան 200 զինվորականներ: Այս մասին հաղորդում է «Корреспондент.net»-ը՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին: Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Պարբերականի տվյալներով՝ կորուստներ է կրել Բելայա Ցերկովի 72-րդ մեքենայացված բրիգադը: Բացի այդ՝ շրջապատման մեջ են ընկել  պաշտպանության նախարարության 72-րդ և  24-րդ մեքենայացված բրիգադները:

Այսօր ավելի վաղ ԼԺՀ ներկայացուցիչները հայտարարել են, որ Իզվարինո պահակապարեկային կետի մոտ շրջապատման մեջ են հայտնվել հինգ հազար ուկարիացի զինվորներ: Անջատականների խոսքով՝ զինվորները զանգվածաբար դեն էին նետում զենքերը և հատում սահմանը:

Իզվարինոյի մոտ արդեն քանի շաբաթ է՝ չեն դադարում ռազմական գործողությունները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ մշակույթի նախարար. Անպարկեշտ բառապաշարն արգելող օրենքում լրացումներ կատարելը վաղաժամ է’
Հաջորդ հոդվածը‘Դեմպսին կրկին կհանդիպի աշխարհի չեմպիոնների հետ’