‘
Ուկրաինական ընդդիմության կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Կիեւի Տարաս Շեւչենկոյի հրապարակում: Ըստ որոշ տվյալների, հանրահավաքին ներկա է 5000 մարդ: Նրանք ձեռքներին ունեն ուկրաինայի պետական դրոշներ, ինչպես նաեւ` ընդդիմադիր կուսակցությունների դրոշմեր, հայտնում է Ինտերֆաքսը:
Ընդդիմության առաջնորդներից նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հանրահավաքին ընդդիմության անունից արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջել: Նա նշել է նաոեւ, որ թեեւ ընդդիմություն ներկայացնող կուսակցությունները տարբեր գաղափարախոսություններ են կրում, բայց նրանց միավորել է ժողովրդավարական երկիր կառուցելու գաղափարը:
‘