‘
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հնարավոր է համարել օրինագծի մշակումը, որը թույլ կտար նախկին վարչապետ, ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոյին բուժվելու արտասահմանում:
«Ժամանակն է, որ խորհրդարանը սահմանի, թե ինչ պետք է անել դատապարտյալների հետ, որոնք ծանր հիվանդ են, եւ նրանց բուժումը Ուկրաինայում հնարավոր չէ», — հայտարարել է խոսնակը:
Նա առաջարկել է, որ նման նախաձեռնություն ներկայացնի ընդդիմությունը: Միեւնույն ժամանակ, Ռիբակը շեշտել է, որ արտասահմանյան բուժումը դատապարտյալներին պատժից չի ազատում:
‘