‘Ուկրաինական ցուցարարները պատրաստվում են իրավապահների գրոհին. Տեսանյութ’

1253

Интерфакс-Украина-ն հայտնում է, որ ոստիկանական մի քանի ավտոբուսներ Անկախության հրապարակի՝ Մայդանի կողմից փակել են Գրուշևսկովի փողոցը: Միևնույն ժամանակ «Բերկուտ»-ի հատուկջոկատայինների բազմամարդ ջոկատը մտել է Ուկրաինայի ազգային ռադիոկայանի հարակից տարածք, իսկ Միխայլովյան հրապարակում հատուկջոկատայինների շարքերը պատրաստվում են Անկախության հրապարակ մտնել: Ըստ գործակալության թղթակցի, հատուկջոկատայինները ամբողջովին հանդերձավորված են, կրում են սաղավարտներ և վահաններ:  Հրապարակում գտնվող ակտիվիստների հավաստմամբ, «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները փակել են նաև Բեսարաբկայի հրապարակից Կրեշատիկ տանող ճանապարհը: Միխայլովյան հրապարակում է գտնվում նաև «УДАР» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Կլիչկոն այժմ բանակցում է իրավապահների հետ: Ինչպես հայտնում է Интерфакс-Украина-ն, ցուցարարների մի մասը այժմ շարժվում է ոստիկանական ավտոբուսների ուղղությամբ, իսկ մյուս մասը շարունակում է մնալ քաղաքապետարանի շենքի մոտ: Քաղաքապետարանի շենքի մոտ ընդդիմադիր համակարգողները  բոլոր կողմնակի անձանց կոչ են անում լքել քաղաքապետարանի շենքի հարակից տարածքը, քանի որ ունեն տեղեկատվություն՝ շենքի վրա սպասվող գրոհի մասին:

Նշվում է նաև, որ Անկախության հրապարակին հարակից մետրոյի երեք կայարանները փակվել են, մետրոյի գնացքները այդ կայարաններում կանգառ չեն անում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում շուրջ 100 օրինագիծ է ընդգրկված’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել’