‘Ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներ. Ռուսաստանյան զորքերը գրավել են Նովոազովսկ քաղաքը’

1655

Ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, թե ռուսաստանյան զորքերը գրավել են Նովոազովսկ քաղաքը: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շպիրյակի  ասելով՝ խոսքը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մասին է: NewYork Times-ի թղթակիցները փոխանցում են, որ տանկերը, հրետանին և հետևակը Ռուսաստանի կողմից  հատել են սահմանը՝ գրոհելով ուկրաինական ուժերի վրա և խուճապ առաջացնելով ու ստիպելով նահանջել:

Իրենց հերթին՝ ռուսաստանյան լրատվական գործակալությունները, ինչպես նաև «Коммерсант»-ի թղթակիցը պնդում են, որ Նովոազովսկ է մտել անջատականների տեխնիկան: Ռուսաստանի ղեկավարության կողմից առայժմ ոչ մի մեկնաբանություն չի եղել: Մինչև հիմա Մոսկվան հերքում էր ռուսաստանյան զինվորականների առկայությունը հարևան երկրի տարածքում: Փոխանցում է echo.msk.co-ն:

Նախորդ հոդվածը‘ Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երևանում հնարավոր է ջերմաստիճանային ռեկորդ գրանցվի’