‘Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է արագացվել’

758

ՆԱՏՕ-ին կից՝ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցության գործընթացը Հյուսիսատլանտյան դաշինքին  կարող է արագացվել, փոխանցել է ТАСС-ը:

Գրուշկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են որոշակի չափանիշներ, որոնք պետք է կատարվեն: Դա, մասնավորապես, ներքին հակամարտությունների կամ հարևանների հետ ինչ-որ տարածքային վեճերի բացակայությունն է: «Սակայն մենք նաև գիտենք, որ եթե ՆԱՏՕ-ում քաղաքական որոշում է կայացվում, ապա գործընթացը կարող է նաև արագացվել»,- նշել է Գրուշկոն լրագրողների հետ հեռուստակամուրջի ընթացքում:

Գրուշկոն նաև նշել է, որ հնարավոր է Ուկրաինայում արտասահմանյան զորքերի տեղակայումը: Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը՝ արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու վերաբերյալ,  դիվանագետն անվանել է հարված Եվրոպայի անվտանգությանը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Շնորհավոր Ամանոր եւ Սրբ. Ծնունդ, իմ լավ տղա’
Հաջորդ հոդվածը‘Հարյուր հազարավոր չինացիներ գնահատել են «Հարցազրույց» ֆիլմը’