‘Ուկրաինային զրկել են 2015 թ. բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից’

588

Ուկրաինային պաշտոնապես զրկել են 2015 թ. բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հաղորդում է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի եվրոպական բաժնի twitter-յան էջը:

Նման որոշում է կայացրել կազմակերպության խորհուրդը: Եվրաբասկետ-2015-ի անցկացման նոր վայրը կհայտարարվի ավելի ուշ:

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, առաջնության տեղի փոփոխությունը կապված է Ուկրաինայում անկայուն վիճակի հետ:

Այն մասին, որ Ուկրաինայի քաղաքական և տնտեսական բարդ վիճակն անհնարին կդարձնի Եվրաբասկետ-2015-ի անցկացումը, մրցաշարի կազմակերպիչները հայտարարել էին դեռևս մարտին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավիացիոն քիմիական միջոցառումների ժամանակացույց’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր ‘