Ռումինիայի սահմանային անցակետերը մեկ օրվա ընթացքում հատել է Ուկրաինաի 10 486 քաղաքացի, երեքշաբթի հայտնել է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մեկ օրվա ընթացքում երկրի սահմանային անցումները հատել է ավելի քան 107 հազար օտարերկրացի, նրանցից 22 100-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այդպիսով, փետրվարի 10-ից Ռումինիա է ժամանել Ուկրաինայի 1 544 897 քաղաքացի»,- ասվում է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Փոխանցում է ria.ru-ն։