Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն այժմ բազմաթիվ հարցաքննությունների է ենթարկվում։
«Նա հիմա ցուցմունքներ է տալիս, պատմում է ամեն ինչ՝ ում հետ է աշխատել, ինչպես է փող վաստակել և այլն»,- ասել է Դանիլովը ուկրաինական «Общественное» պարբերականին տված հարցազրույցում։
ԱԱՊԽ քարտուղարը նշել է, որ դեմ չէ Մեդվեդչուկին փոխանակելուն, բայց նախ պետք է նրան հարցաքննել և ստանալ ամբողջ տեղեկատվությունը։
«Ես փոխանակումը զարմանալի չեմ համարում։ Բայց նախ հարցաքննություն, հարցաքննություն և հարցաքննություն, որպեսզի ամեն ինչ պարզենք, ինչ և ինչպես է եղել, ով ինչով է զբաղվել, երբ է դա տեղի ունեցել»,- նշել է Դանիլովը։
Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ձերբակալվել է գլխավոր ռուսաստանամետ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, և առաջարկել էր նրան փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։
Փոխանցում է tass.ru-ն։