‘Ուկրաինայի ԱԳՆ. «Բոինգի» «սև արկղերը» պետք է մնան Ուկրաինայում’

1133

Ինքնագիր սարքերի դուրս բերումն Ուկրաինայի տարածքից օրինաչափ չէ, հայտարարել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:

Միջազգային օրենքի համաձայն՝  Դոնեցկի մարզում կործանված մալայզիական  «Բոինգ-777»-ի «սև արկղերը» պետք է մնան Ուկրաինայի տարածքում, իսկ նրանց դուրս բերումը երկրի տարածքից անօրինական է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության տնօրեն Անդրեյ Սիգբան:

«Միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն՝ դրանք (ինքնագիր սարքերը) պետք է մնան այն երկրի տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տվյալ դեպքում՝ Ուկրաինայում: Ուստի և նրա տեղափոխումը օրինաչափ չէ»,- հայտարարել է նա այսօր կայացած ճեպազրույցում:

Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, թե «ահաբեկիչները» պատրաստվում են  կործանված «Բոինգի» «սև արկղերը»  հանձնել Ռուսաստանին: Փոխանցում է cegodnya.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Անջատականները օդանավի աղետը համարում են Պոռոշենկոյի խոստացած «անակնկալը» և հաղորդում են «ոչ թարմ» դիակների մասին’
Հաջորդ հոդվածը‘«Նյուքասլ»-ը սգում է ավիավթարում զոհված երկրպագուների մահը ‘