Կուլեբան պատասխանել է ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հարցին

154

«Կարծում եմ՝ հիմա արդեն ՆԱՏՕ-ն է ուզում միանալ Ուկրաինային»,- այսպես է պատասխանել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության վերաբերյալ հարցին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինայի գերագույն ռադան 2014 թ․ դեկտեմբերին  փոփոխություններ է մտցրել երկու օրենքում՝ հրաժարվելով որևէ դաշինքից դուրս պետության կարգավիճակից։ 2019 թ․ փետրվարին խորհրդարանը փոփոխություններ է կատարել սահմանադրության մեջ՝ ամրագրելով երկրի կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ։ Ուկրաինան դարձել է ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ ստացած վեցերորդ երկիրը։

Պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ տվյալ փուլում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չկա, միաժամանակ ընդգծել են, որ դաշինքը երբեք չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից, և չի բացառվում, որ Կիևն ապագայում կարող է փորձել միանալ այդ դաշինքին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԳՆ ղեկավարները ուզում են հանդիպել Լավրովի հետ
Հաջորդ հոդվածըATP-250․ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Սթեն Վավրինկային