‘
Ուկրաինայի Ազգային բանկի՝ Օդեսայի մասնաճյուղում աուդիտորական ստուգման արդյունքում պարզվել է, որ ոսկու մի քանի ձուլակտորներ փոխարինվել են ոսկեգույն ներկով պատված կապարով: Այդ մասին հաղորդել է Vesti.ua ինտերնետային թերթը: Փոխվել է ավելի քան 5 մլն գրիվնայի (ավելի քան 316 հազար դոլար) ձուլակտոր:
Օդեսայի ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործներն այդ գործով սկսել են զբաղվել երեք ամիսների ընթացքում՝ օգոստոսից մինչև հոկտեմբեր: Նրանց օգնել է Ազգային բանկի մի աշխատակից: Օպերատիվ տվյալների համաձայն՝ վերջինս, հանցակիցների հետ մաիսին, փախել է Ղրիմ: Նրա ընտանիքն ու ծնողները, սակայն, մնացել են Օդեսայում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բանկի պահապանները աշխատակիցների ելումուտի ժամանակ չեն ստուգել նրանց փաստաթղթերը: Փոխանցում է BBC-ն:
‘